Դոբրոլյուբովի նրբանցք (Տագանրոգ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոբրոլյուբովի նրբանցք (այլ կիրառումներ)
Դոբրոլյուբովի նրբանցք ռուս.՝ Добролюбовский переулок | |
---|---|
Ջուրիչի տունը | |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Տագանրոգ |
Երկարություն | 1450 մետր |
Սկիզբ | Շմիդտի |
Ավարտ | Շևչենկոյի փողոց |
Նախկին անվանում | 2-րդ Լայնակի նրբ., Ուսպենսկի նրբ. |
Անվանվել է | Նիկոլայ Դոբրոլյուբով |
Փոստային ինդեքս | 347900 |
Յանդեքս Քարտեզներում | |
Գուգլ Քարտեզներում |
Դոբրոլյուբովի նրբանցք (ռուս.՝ Добролюбовский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է ռուս գրաքննադատ և հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյուբովի պատվին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Շմիդտի և Շևչենկոյի փողոցների միջև` հատելով Հոկտեմբերյան[1] և Մայակովսկու հրապարակները։ Երկարությունը 1450 մ է։ Տների համարակալումը սկսվում է Շմիդտի փողոցից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոբրոլյուբովի նրբանցքը նախկինում կոչվել է 2-րդ Լայնակի, ապա` Ուսպենսկի[2]։ Ուսպենսկի նրբանցք անվանումը նրան տրվել է ի պատիվ Աստվածածնի վերափոխման տաճարի (ռուս.՝ Успенский собор), որը 1790-1938 թվականներին գտնվել է ժամանակակից Հոկտեմբերյան հրապարակի կենտրոնում[3]։
1923 թվականին անվանվել է ռուս գրաքննադատ և հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյուբովի պատվին։ Հատկանշական է, որ գրաքննադատը Տագանրոգի հետ ոչ մի առնչություն չի ունեցել։
Նրբանցքում գտնվում են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մատուռ «Մսուր»` Դոբրոլյուբովի նրբ., 2[4]։ Չի պահպանվել։
- ՌԴ նկարիչների միության Տագանրոգի բաժանմունքի ցուցասրահ և արվեստանոցներ` Դոբրոլյուբովի նրբ., 6
- Ջուրիչի տուն (Շրջանային դատարանի շենք)[5] - Տագանրոգի մետաղագործական քոլեջ` Դոբրոլյուբովի նրբ., 9-11
- Աստվածածնի վերափոխման տաճար։ Չի պահպանվել
- Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի թիվ 2 հանրակացարան` Դոբրոլյուբովի նրբ., 15
- Ինժեներատեխնոլոգիական ակադեմիայի «Գ» և «Դ» մասնաշենքերի զբաղեցրած թաղամաս` Դոբրոլյուբովի նրբ., 42-54[6][7]
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի արձան (քանդակագործ` Նիկոլայ Տոմսկի, ճարտարապետ` Ա. Ա. Զավարզին)[8]։ Գտնվում է Հոկտեմբերյան հրապարակում, Դոբրոլյուբովի նրբանցքը հատող առանցքից մի քանի մետր հեռավորության վրա։ Տեղադրվել է 1970 թվականին[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑
Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ - ↑ Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 46.
- ↑ Гаврюшкин О.П. Успенский собор // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 747.
- ↑ Гаврюшкин О.П. Отблески золотых куполов. История таганрогских церквей и захоронений христианского кладбища. — Таганрог: 1999. — С. 116-117.
- ↑
Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ - ↑ Таганрогский государственный радиотехнический университет. Энциклопедия. Том первый. — Ростов-на-Дону: Ростиздат, 2002. — С. 31.
- ↑ Кукушин В. С. История архитектуры Нижнего Дона и Приазовья . — Ростов-на-Дону: ГинГо, 1996. — С. 121.
- ↑
Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ - ↑ Киричек М. С. Музей под открытым небом. — Таганрог: ИП Стадников, 2010. — С. 78.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гаврюшкин О. П. По старой Греческой... (Хроника обывательской жизни). — Таганрог: Лукоморье, 2003. — 514 с. — ISBN 5-901565-15-0.